Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան

«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
135
Այսօր, 18:48

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատի, տրանսպորտի նախարար Միրի Ռեգևի և արդարադատության նախարար Յարիվ Լևինի դստրերը հենց այս պահին ծառայում են Իսրայելի բանակում և մասնակցում են զինվորական գործողություններին Գազայում:
Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ պետության բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը ծառայել են բանակում և անմիջականորեն մասնակցել պատերազմներին: Օրինակ՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ֆրենսիս Բելի դուստրը՝ Վիոլեթ Բելը, Անգլիայի բարձրաշխարհիկ ընտանիքի՝ Ֆիլդինգների, իգական սեռի ներկայացուցիչները ... Նրանք բոլորը գործուն մասնակցություն են ունեցել 1-ին Համաշխարհային պատերազմում: Ավելին, ըստ առայժմ չճշտված տեղեկությունների, Ուկրաինայի դեմ պատերազմում մասնացել (ում) է Պուտինի դստրերից մեկը:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը կոչ է արել «կանանց ակտիվորեն օգտվել զինվորական ծառայության ընձեռած հնարավորություններից», այլ կերպ ասած՝ ծառայել բանակում:
Ճիշտ է ասում Պապիկյան Սուրենը: Եթե Նոր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը բանակ գնան, ապա մենք մեր հարևանների հետ որևէ խնդիր չենք ունենա:
Եվ, ուրեմն, սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից: Սկսեք և Աստված իրենց պահապան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան