Սիրիական բանակը հրետակոծում է քրդական դիրքերը Հալեպի արևելքում. Rudaw

Սիրիական անցումային կառավարության զորքերը հրետանային կրակ են բացել Եփրատ գետի վրա գտնվող Դեյր Հաֆեր քաղաքի ծայրամասում, որը ծառայում է՝ որպես քրդական ուժերի հենակետ: Rudaw-ի փոխանցմամբ՝ հրետակոծությունն սկսվել է այն բանից հետո, երբ սիրիական բանակը տարածքը հայտարարել է փակ ռազմական գոտի:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրետանային հարվածները վնասել են Ումմ ալ-Թինա շրջանի կամուրջներից մեկը, որն օգտագործվում է Հալեպից փախչող քուրդ փախստականներին Ռաքքա և Հասաքա հյուսիսարևելյան նահանգներ տեղափոխելու համար:
Միևնույն ժամանակ, սիրիական զինվորական խոսնակը հայտարարել է, որ Դեյր Հաֆերի ծայրամասերի հրետակոծությունը պատասխան է եղել քրդական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը Համիմա քաղաքի վրա, որտեղ տեղակայված են կառավարական ուժերը:
Ավելի վաղ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդին հայտնել է, որ միջազգային միջնորդների օգնությամբ հունվարի 10-ին Հալեպում հրադադարի համաձայնագիր է կնքվել, որը երաշխավորում է բնակիչների և աշխարհազորայինների անվտանգ տարհանումը քրդական Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններից, որոնք դարձել են սիրիական զորքերի հետ կատաղի բախումների վայր:

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24