Իրանի փոխնախագահը հայտարարում է բողոքի ակցիաների ժամանակ մահացածների մեծ թվի և դաժանությունների մասին

Վերջին օրերին Իրանում բռնկված բողոքի ակցիաների ժամանակ մահացածների թիվը բարձր է, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ և «Նահատակների հիմնադրամի» ղեկավար Ահմադ Մուսավին։
Երեքշաբթի օրն ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրանցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ։ «Զինված ահաբեկչական խմբավորումների կողմից բռնության մակարդակն այնքան բարձր էր, որ երկիրը մեծ կորուստներ կրեց»,- IRIB-ը մեջբերել է Մուսավիի խոսքերը։
Փոխնախագահը շեշտել է մարդկանց սպանության դաժանությունը և սպանությունների ժամանակ օգտագործված զենքի բազմազանությունը։ Նա չի նշել մահացածների թիվը։
Մուսավին նաև նշել է, որ մահացածների ընդհանուր թվի երկու երրորդը «նահատակներ» են, եզրույթ, որն Իրանի իշխանություններն օգտագործում են ահաբեկչական հարձակումների զոհ դարձած կամ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած անձանց նկարագրելու համար։

«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
3212:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4812:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5911:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
6611:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
5810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
6809:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8109:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
8708:48