ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը ևս փակ է
![]() 161 Երեկ, 22:42 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Դիլիջան քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Անիի, Ամասիայի, Աշոցքի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում։ Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Ֆրանսիայում գտել են ավտոտնակը, որտեղ գողերը թաքցրել էին Լուվրից գողացված արժեքավոր իրերը
4900:27
Իրանում բողոքի ցույցերի հետևանքով կարող է մահացած լինել 12000-20000 մարդ. CBS News
7700:20
«Փաշինյանը քարոզ էր կարդում ու ցուցումներ տալիս դատավորներին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7100:06
«Արցախի կորուստն անդրադարձավ Հայաստանի նաև տնտեսական վիճակի վրա». Գառնիկ Դավթյան
88Երեկ, 23:52
«Սոլովյովն սպառնում է, որ Փաշինյանը վերընտրվի». Գոռ Մադոյան
133Երեկ, 23:36
ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը ևս փակ է (տեսանյութ)
160Երեկ, 22:42
«Շուտով փաշինյանական խունտան ՊՆ-ն կվերածի «Խաղաղության և թեյախմության» ստորաբաժանման». Արեգ Սավգուլյան
208Երեկ, 22:12
«Մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել ազգակործան օրակարգի մեջ. Հովհաննես աբեղա Թորգոմյան
182Երեկ, 22:06
