Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին. «Ժողովուրդ»
![]() 239 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ Վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են Հայ առաքելական եկեղեցու գույքին «տիրանալ»։ Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի՝ հատուցմամբ կամ անհայտույց օտարել՝ բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։ ՔՊ-ական պատգամավորի տվյալներով՝ եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա՝ հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է՝ վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։ Քանի որ հարցին թե արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, որ նման նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, Ղազարյանը նախադեպեր չնշեց, սակայն վստահեցրեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյան ասել է դրա մասին, սակայն ոչ փաստարկված։ Պատգամավորը հիշեց նաև Սուրբ գեղարդի մասին, ինչպես նաև մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը՝ հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։ Հայր Ասողիկը Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվելու մասին ասել էր՝ հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։ Այս գործի շրջանակներում Տեր Ասողիկը հարցաքննվել էր։ Այս ամենին զուգահեռ ՔՊ-ականներին վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի՝ ինչ է նվիրում։ Փաստացի իշխանությունն ուզում է սա ևս իր ձեռքի տակ առնել և ունենալ լիիրավ տիրապետում ոչ միայն անձերի, այլև առարկաների նկատմամբ»։ |

«Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման լայնածավալ ծրագիրը». Տիգրան Ավինյան
4021:06
«2026թ․ հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ և նախկին նախագահ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8720:36
«2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրե՞նց աչքերին են վստահում, թե՞ Զատուլինի աչքերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8720:18
««Զայեդ»-ի 1 միլիոն դոլարը Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13619:48
«Երկրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12419:30
«ՀԱԵ-ի շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին». Հակոբ Բադալյան
12519:18
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9819:00
«Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
19918:18
