«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին։
Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը, որ ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։
Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։
Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։
Հերիք բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։
Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթև կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։
451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։
Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։
Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։
Այսինքն Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ հա քո համար։
Անիի վերելք, հետագայում Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը հե՞չ։
Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։
Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա ու Լեռնահայաստան …
1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։
2016-ի Ապրիլյանի հաղթանակ…
Դու՝ ո՞ւր, էդ հաղթանակ կերտողներն՝ ո՞ւր։
Նախկին նախագահներին չես մարսո՞ւմ, քանի որ քո «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։
Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36