«2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրե՞նց աչքերին են վստահում, թե՞ Զատուլինի աչքերին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 274 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 20:18 «Ցավոք ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Զատուլինի այն հայտարարության, թե Փաշինյանը Ալիևից վերցրել է 5 մլրդ դոլար և ՀՀ առաջիկա ընտրություններում Բաքվի ու Անկարայի սրտի թեկնածուն է։ «Մենք ունենք 4 հարևան երկիր․․․ ՌԴ-ին պետք է անընդհատ սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Ադրբեջանի, ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Վրաստանի, ՀՀ-ի ու Իրանի միջև, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը կա՛մ մեծանա, կա՛մ ի հայտ գա։ Ես ուրախ եմ, որ իմ այդ տեսակետը ՌԴ-ում շատերը չեն կիսում, համենայնդեպս, վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ չեն կիսում այս տեսակետը և համարում են, որ խաղաղությունն օգտակար է և՛ ՀՀ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ տարածաշրջանի երկրների համար»։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ ընտրությունների ժամանակ կլինեն ուժեր, որոնք աշխարհը տեսնում են ՀՀ-ի աչքերով, և ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով։ «2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրե՞նց աչքերին են վստահում, թե՞ Զատուլինի աչքերին են վստահում․․․»։ |

«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
4123:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
3023:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
8823:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
8723:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
7622:30
«Փարիզում հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ»․ Դավիթ Խուդաթյան
11722:12
«Իրանական «նիկոլ» չգտնվեց, ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձանագրել»․ Ստեփան Դանիելյան
15121:42
ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հետքայլ չանի. #WSJ
28021:24
