«ՀԱԵ-ի շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին». Հակոբ Բադալյան
![]() 216 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 19:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությանը համեմատել էր «ծայրահեղ իսլամիստների» հետ: Շատերը այս համեմատության ներքո կտեսնեն զուտ համեմատություն, այսպես ասած «նենգափոխ-պերճախոսության» այն ոճի շրջանակում, որին հիանալի տիրապետում է Նիկոլ Փաշինյանը:: Ես սակայն, այս համեմատության ներքո այդուհանդերձ տեսնում եմ ավելին, քան պարզապես վերը նկարագրածս ոճը: Իսկ որտե՞ղ են իրենց գործունեությամբ հատկապես աչքի ընկնում «իսլամ ֆունդամենտալիստները»: Ո՞րն է այն ռեգիոնը, որը ըստ էության կարող է դիտվել նրանց «օջախ»: Այո, մերձավորարևելյան ռեգիոն: Քանի՞ցս եմ ասել, որ ՀԱԵ շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը միայն ներհայաստանյան կամ հայկական չէ, այլ էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին: Որովհետև Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ծանրակշիռ, խորը պատմական ներկայությունը այդ ռեգիոնում՝ օժտված շոշափելի իրավունքներով, հետևաբար՝ սուբյեկտությամբ: Եթե Հայաստանը պետություն է, որն ուզում է լինել քաղաքական սուբյեկտ, ապա եկեղեցին այդ պետության ներուժն է: Եթե Հայաստանը կենցաղապետություն է, որտեղ սուբյեկտը միայն «ուտել, խմելն ու էժան ավիատոմսից ստացվող լուսանկարային էֆեկտները սոցցանցերում շաղ տալն է», ապա եկեղեցու այդ ներուժը դառնում է խանգարող: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում Փաշիյանն իր այդ համեմատությամբ: Կարծում եմ, որ դրա ձայնը կլսվի հետո: Չզարմանաք, եթե հանկարծ որևէ արտաքին տիրույթում լսեք այդ գնահատականի «ինտերպրետացիա»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
4123:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
3023:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
8823:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
8723:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
7622:30
«Փարիզում հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ»․ Դավիթ Խուդաթյան
11722:12
«Իրանական «նիկոլ» չգտնվեց, ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձանագրել»․ Ստեփան Դանիելյան
15121:42
ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հետքայլ չանի. #WSJ
28021:24
