«Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են նվաստացման քաղաքականությունը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 200 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 13:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային դաշտում ակտիվորեն քննարկվեց Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնած ակնհայտ աջակցությունը։ Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանությամբ օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

««Զայեդ»-ի 1 միլիոն դոլարը Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5419:48
«Երկրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7519:30
«ՀԱԵ-ի շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին». Հակոբ Բադալյան
9719:18
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8019:00
«Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18418:18
«Լափելն էլ սահմաններ ունի․ աշնանը գցած ասֆալտը մի ձմեռ չի դիմացել»․ Արթուր Դանիելյան
15717:36
«ԱՄՆ-ն USS Gerald R. Ford ավիակիրը կտեղափոխի Մերձավոր Արևելք»․ #NYT
20817:30
«Հին աշխարհն այլևս գոյություն չունի»․ Ռուբիո
19817:14
