«Ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին
![]() 273 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 15:18 «Դուք ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված, որից առաջ պարբերաբար հայտարարվել էր, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Փարաքարում, մասնավորապես Մերձավանում, իսկ սպանությանը նախորդել է, որ մեղադրվողներից մեկը կրակել սովորել է գերեզմանատան տարածքում։ Ինչպե՞ս են ծառայությունն իրականացրել ոստիկանները, որ չեն լսել կրակոցի ձայներ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ «ՆԳ նախարարը ոստիկանության ծառայող չի հանդիսանում և ուղիղ հսկողություն չի ապահովում։ Ոչ համայնքային ոստիկան եմ, ոչ քրեական ոստիկան, ոչ էլ իրավապահ այլ մարմնի կոնկրետ լիազորություններով օժտված անձ, ես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եմ և քաղաքական պատասխանատվություն ունեմ նախարարության մանդատի շրջանակներում առկա պրոցեսների համար»,- պատասխանեց Արփինե Սարգսյանը։ «Գործի հետ կապված ունենք նախաձեռնած քրեական վարույթ և ոստիկանությունը ջանք չի խնայել՝ ապահովելու համար սպանության դեպքի բացահայտումը»,- հավելեց նախարարը։ |

«Թոշակը խանութի գների հետ չի խոսում». ագարակցի (տեսանյութ)
4210:48
Դիմակավորված իրավապահները մտել են Արմավիրի բանտ
6910:30
Ցեղասպանության թանգարանի և տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր. «Հրապարակ»
12109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12408:24
«Ամբաստանյալը մահացած է եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ, բայց դա պարզվել է 4 ամիս հետո». Սամսոն Գրիգորյան
21903:06
«Այդքան մարդու գլուխը ուտելուց հետո պեռաշկի, կուկուռուզ ու սուջուխ ուտելը միկրո չափի փոքր ցինիզմ է». Ռուբեն Մխիթարյան
23001:06
ԱՄՆ-ի երեք B-52 Stratofortress ռմբակոծիչ ժամանել է Մեծ Բրիտանիայի ավիաբազա
50800:18
Թրամփը զանգահարել է Պուտինին
445Երեկ, 23:48
