«Հայաստանն իր սեփական ծախսով ԱՄՆ-ի կողմից կօգտագործվի որպես փորձադաշտ»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը հերթական անգամ որպես փորձադաշտ, այս անգամ արդեն ատոմային էներգետիկայի ոլորտում։
Ինչպես գիտեք, օրերս սինխրոն թարգմանության ժամանակ խեղաթյուրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը, առ այն, որ իբր ԱՄՆ 9 միլիարդ դոլար ներդրում է անելու ՀՀ-ում ատոմային էներգետիկայի ոլորտում։
Այնինչ իրականում խոսքը գնացել է կանխատեսվող 9 միլիարդ դոլարի արտահանման մասին։
Ինչ վերաբերվում է նոր մոդուլային ատոմակայանին, ապա ԱՄՆ-ը 2024 թվականին դադարեցրել է այդ ծրագիրը չափից ավել ծախսատար լինելու պատճառով։ Նախնական արժեքը եղել է 5 միլիարդ, բայց իրականում այն հասել էր մինչև 10 միլիարդ դոլարի։
Ստացվում է, որ Հայաստանը, ըստ էության, իր սեփական ծախսով (հավանաբար պետական պարտքի ավելացմամբ) ԱՄՆ-ի կողմից կօգտագործվի որպես փորձադաշտ՝ ըստ էության չփորձարկված ամերիկյան տեխնոլոգիաների համար, որի ռիսկերը կրելու է միայն հայ ժողովուրդը։
Մինչդեռ պետք է նշեն, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության (մոդուլային) ատոմակայաններ և ունի արդեն բոլոր փորձարկումները անցած լուծումներ ատոմակայանի բոլոր հզորությունների տիրույթներում՝ փոքր, միջին և մեծ։
Ինչ է ստացվում այս իշխանության որոշումների արդյունքում՝ Հայաստանը ավելացնելով իր պետական պարտքը, հավելյալ բեռ ստեղծելով ՀՀ քաղաքացիների և նրանց սերունդների ուսերին՝ Հայաստանը դարձնում է փորձադաշտ դեռևս չփորձարկված և 2024 թվականին ԱՄՆ-ում դադարեցված մոդուլային փոքր ատոմակայանների ծրագրի համար»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
148716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
122615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
162713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197410.11.2026, 19:37