Սկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50. «Հրապարակ»
![]() 223 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձևավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Հիշեցնենք, որ պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից՝ հարյուր հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու: Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձևավորվի նախնական ցուցակը։ Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքերին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին՝ առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ․ մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար՝ մարտի կեսերին, և կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին հիսուն թեկնածուների միջև, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն: 50 հոգու միջև ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել և իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Ասենք, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն ինքն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի և կանանց քվոտայով մեխանիկորեն երրորդ հորիզոնականը զբաղեցնի»: |

«Թեհրանն ուժով կհասնի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից վնասի փոխհատուցմանը»․ Աբոլֆազլ Շեքարչի
1009:54
«Թրամփը դառնում է Ամերիկայի ամոթը»․ Հակոբ Բադալյան
2309:48
«Հաջորդը մյուս կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները». Թրամփը սպառնացել է Իրանին (տեսանյութ)
6909:42
Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը. «Հրապարակ»
9609:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
7708:30
«Մենք դադարել ենք հասարակություն լինել, օտարացել ենք ճշմարտությունից»․ Վահե Հովհաննիսյան
15603:06
Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում
19001:06
«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան - Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան
36200:42
