Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան
125
Երեկ, 23:30

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկո՛լ Փաշինյան, սպասում եմ Մասիսի տեսանյութին…
Փաշինյանը կարծում է՝ լրագրողներն իր նման են. կարող են միտումնավոր փշալարերը պոկել, որ վնասվեն, տեսարան ապահովեն: Չշփոթեք»։
«Փոխարենը ճեպազրույցում հարցերիս պատասխանելու՝ Նիկոլ Փաշինյանը ընտրեց ինձ վիրավորելու ճանապարհը, միանգամից ինձ ասաց, որ պառկում եմ ՊՊԾ աշխատողների ոտքերի տակ։ Պնդում էր նաև, որպես վերջին ճշմարտություն, թե իբր ինքը տեսանյութ է տեսել, որ վերջերս Մասիսում պառկել եմ ՊՊԾ աշխատողների ոտքերի տակ, որ իմ վրայով անցնեն։

Պարո՛ն Փաշինյան, հրապարակեք տեսանյութը․․․ Ես Մասիսում վերջին ժամանակահատվածում չեմ եղել և չեմ առնչվել ՊՊԾ աշխատակիցների հետ։ Պահանջում եմ, հրապարակեք տեսանյութը, թե չէ ստացվում է, որ հերթական մերկապարանոց հայտարարությունն եք անում և հերթական անգամ ինձ թիրախավորում եք․․․ Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»,- տեսանյութում նշում է լրագրողը։

Աղբյուրը`   Անի Գևորգյան