Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան

«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան
108
Այսօր, 02:06

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մաղով ջուր կրելու պերճանքն ու թշվառությունը։
Երբ 8 տարի ականջ չմնաց խլացրին, թե սև փողերի քոքը տվեք, որ մանդատ չդառնան, գերաշնորհ Փաշինյանը համարում էր ու համարում է, որ ժողովուրդ իմաստուն է, ու թացը չորից կջոկի, կգնա ու հանցագործ կապիտալի տերերին ձայն չի տա։
Իմ մոտավոր հաշվարկով 80.000 մարդ է աշխատում ապօրինի կապիտալի բիզնեսներում, տարիներով։ Սկսած հավաքարարներից, վերջացրած կառավարիչներով ու ընտանիքներով մոտավորապես 300.000 քվե է, որը կաշառքով բռնելու հնար չունի, մարդ է, ռոճիկ է ստանում։ Հիմա հարց. ամենակարո՛ղ իշխանություն, քանի՞ հոգու ես բռնելու որպես ընտրակաշառք ձևակերպած աշխատավարձով, որ կարողանաս չեզոքացնել էն ապօրինի գույքում աշխատողների մանդատացվող քվեն։ Դրանց հյուրանոց-ռեստորանների աշխատողներին հո չե՞ս բռնելու, որովհետև այնտեղ են աշխատում։ Իհարկե չէ։ Ու բոլորը թող աչքի առաջ ունենան, որ ՀՀ ԱԺ ընտրություններում 300.000 քվե առնվազն սև կապիտալի տերերին է գնալու՝ ի վնաս մեզ։ Այնինչ՝ հնար ուներ իշխանությունը այդ ազդեցությունը վերացնելու և չարեց, ի վնաս մեզ։ Թե բա ընտրակաշառքը ռոճիկ են ձևակերպել։ Էդ պիլոտն է, իսկ երբ ռուբլու ու դոլարի գետերը կհոսեն Զվարթնոցով ու Զմյադնիկյան պողոտայով, էն ժամանակ հետաքրքիր կլինի, թե քանի տասնյակ քննչական կոմիտե է պետք՝ իր որոշ հանցագործ աշխատողներով, որպեսզի օպերատիվ բացահայտի «սելավը»։
Կինո Էրևանի մայլի ինկվիզիցիա․
վարագույր»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան