6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի 2024 թվականի հայտարարագիրը։ Նշենք, որ Արթուր Մկրտչյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հուլիսի 1-ից։
«Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան 2024 թվականի ավարտին ներկայացրել է բավական ընդգրկուն գույքային պատկեր՝ անշարժ գույքով, դրամական միջոցներով, փոխառություններով, ինչպես նաև վարկային պարտավորություններով։
Ըստ հայտարարագրի՝ Արթուր Մկրտչյանն ունի 6 միավոր անշարժ գույք։ Պարզել է, որ 2024 թվականին նա Երևանում ձեռք է բերել բնակարան՝ 41,314,395 դրամ արժեքով։ Բացի այդ, նա ունի ևս մեկ բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2010 թվականին։
Նրա և ընտանիքի համատեղ սեփականությամբ հաշվառված են նաև Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում գտնվող անհատական բնակելի տուն, հողամասեր և բազմամյա տնկիներ։ Այսպիսով, հայտարարագրված գույքային փաթեթում ընդգրկված են ոչ միայն մայրաքաղաքային բնակարաններ, այլև մարզային անշարժ գույք և գյուղատնտեսական նշանակության ակտիվներ։
Տրանսպորտային միջոցների մասով պարզել ենք, որ Մկրտչյանն ունի 2018 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 1983 թվականի արտադրության VAZ։
Հայտարարագրում առկա են նաև տրված փոխառություններ․ ՍԱՖԱՐՅԱՆ ՇԻՆ ՍՊԸ-ին տրամադրվել են գումարներ՝ ընդհանուր տասնյակ միլիոնավոր դրամների չափով՝ մոտ 41 մլն դրամ։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ պաշտոնյայի գույքային պատկերը ձևավորվում է ոչ միայն աշխատավարձային եկամուտներով և անշարժ գույքով, այլև ֆինանսական ակտիվներով, որոնք կարող են եկամուտ գեներացնել տոկոսների տեսքով։
Դրամական միջոցների մասով պարզել ենք, որ նա ունի 11.7 մլն դրամի բանկային ավանդ, ինչպես նաև բանկային հաշվում՝ 1,086.7 եվրո։ Կանխիկ միջոցները կազմել են 6,000 ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Այս տվյալները վկայում են, որ հաշվետու տարվա ավարտին Մկրտչյանը պահպանել է ոչ միայն գույքային, այլև զգալի իրացվելի միջոցներ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
11002:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
130Երեկ, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
151Երեկ, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
206Երեկ, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
113Երեկ, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
112Երեկ, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
115Երեկ, 11:36
«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
18430.06.2026, 14:12