Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե կողքիս բերեն-նստեցնեն ԱԺ նախագահին». Նարեկ Սամսոնյան

«Պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե կողքիս բերեն-նստեցնեն ԱԺ նախագահին». Նարեկ Սամսոնյան
135
Այսօր, 20:12

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ այսօր կայացել են «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատալսումները։ Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանն, ով հացադուլի մեջ է, դատարանի դահլիճ եկավ անվասայլակի վրա:
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը հայտնեցին, որ մեղադրանքը չեն ընդունում։
«Ինձ համար էլ նորմալ չէ, երբ որևէ մեկն ինձ ասում է «շան լակոտ»։ Երբ մեկն ինձ ասում է այդպես, և նրա նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվում, իսկ իմ պատասխանը դիտարկվում է՝ որպես խուլիգանություն, դա անարդար է։ Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե իմ կողքիս բերեն նստեցնեն ԱԺ նախագահին՝ մեզ «շան լակոտ» ասելու համար»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։