Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել». «Հրապարակ»
![]() 270 Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը և Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձևակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, և չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու և ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին»: |

ՑԱՀԱԼ-ը հայտնում է, որ հարվածել է իրանական ստորգետնյա օբյեկտի
7911:33
ԱՄՆ-ն երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք
25110:35
«Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման»․ Տիգրան Աբրահամյան
12610:18
Բայրամովը մեկնել է Թուրքիա
22509:55
Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել. «Ժողովուրդ»
15309:18
«Ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացրած սոցհարցումը»․ Հակոբ Բադալյան
15209:00
«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
18203:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
40002:06
