«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
![]() 184 Այսօր, 01:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Տարօրինակ Թրամպն ու Սպիտակ տունը: Սպիտակ տունը հայտարարել է, թե «անվերապահ կապիտուլյացիա» նշանակում է, որ նախագահը ինքը կորոշի, թե երբ է, որ Իրանն արդեն չի ներկայացնում սպառնալիք: Սպիտակ տան այս պարզաբանումը հաջորդում է Թրամպի հայտարարությանը, թե չի ընդունի ոչ մի այլ պայմանավորվածություն, Իրանի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի: Թրամպի ահա այդ հայտարարությունից հետո Սպիտակ տունը տարածում է պարզաբանում, թե ինչ է նշանակում «անվերապահ կապիտուլյացիա»: Իսկ պարզաբանման հանգամանքը վկայում է, որ Սպիտակ տունը հասկանում է Թրամպի հայտարարության «պրոբլեմատիկությունը»: Որովհետեւ «անվերապահ կապիտուլյացիան» կարծես թե բոլոր ողջախոհ, բանական մարդկանց մոտ ունի մեկ ասոցիացիա կամ ընկալում՝ երբ դիմացինը պարզապես հանձնվում է մյուսի «ողորմածությանն» ու տնօրինմանը: Մինչդեռ, այն, ինչ պարզաբանում է արդեն Սպիտակ տունը՝ Թրամպից հետո, ունի բացարձակապես այլ իմաստ. նախագահն ինքը կորոշի, թե երբ Իրանը չի ներկայացնում այլեւս սպառնալիք: Իսկ դա նշանակում է, որ Թրամպը օրինակ վաղը կարող է հայտարարել, թե Իրանն այլեւս չի ներկայացնում որեւէ սպառնալիք, որովհետեւ բոլոր կարողությունները ոչնչացված են: Հասկանում եք, թե ինչ սկզբունքային տարբերություն կա «անվերապահ կապիտուլյացիա» արտահայտության տրամաբանական ընկալման, ու Սպիտակ տան պարզաբանման միջեւ: Իսկ դա հետաքրքիր է, որ Թրամպի այդ հայտարարությունից հետո Սպիտակ տունը որոշում է «լղոզել» այն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
10103:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
15702:06
«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
17501:06
«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
17900:48
«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
15600:36
«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
13600:34
«Նախիջևանի ուղղությամբ «սխալմամբ» գրոհած ԱԹՍ-ի պատմությունը կասկածներ է առաջացնում»․ Վարդան Բալյան
16400:12
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
21700:09
