Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ»
![]() 107 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Պետական գերատեսչություններում, ինչպեսև սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգևավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաև տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, և այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգևատրում են ոչ միայն կանանց, այլև՝ տղամարդկանց։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգևատրումների ֆոնդից պարգեւատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։ Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգևատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգեւատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։ Ընդ որում, որոշ մարզպետարաններում՝ տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգևավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաև 10-15 հազարով բավարարվել։ |

«Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ»․ Հայր Ասողիկ Կարապետյան
9409:36
Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ»
10709:24
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք (լուսանկար)
11208:30
««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
13101:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
315Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
244Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
265Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
226Երեկ, 21:06
