«ՀՀ-ում 100-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն»․ Էլինար Վարդանյան
![]() 255 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 16:12 Փետրվարի 5-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Արձանագրում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում՝ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում․․․»,- նշեց Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ մարդկանց իրավունքները շարունակում են խախտված մնալ։ «ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչը լուրջ խնդիր է պետության համար․․․ Մենք ՀՀ-ում ունենք 100-ից ավելի քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, 40 անձ ՔԿՀ-ներում են և քաղբանտարկյալի կարգավիճակում են, և ունենք գրեթե նույնքան անձինք, որոնց նկատմամբ կիրառվել է խափանման այլ միջոց, սակայն վերջերս շարունակում են հանդիսանալ քաղաքական հալածյալներ»։ |

«Փաստորեն, կան մարդիկ, որոնք չեն քվեարկում Փաշինյանի օգտին». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
6215:00
«Այս անգամ մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ»․ Պեսկով
7714:57
Արաղչին և Գրոսին տեխնիկական քննարկում են ունեցել
9714:44
«Ժնև եմ եկել արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու նախաձեռնությամբ»․ Արաղչի
16613:18
«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
14412:33
«Անցել են ժամանակները, երբ ժեկի թղթով կարող էիր նախագահի թեկնածու դառնալ». Արթուր Հովհաննիսյան
11512:18
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9711:00
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS
23010:01
