Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քաղաքացին հայտ է բացել, որ գան փոսը լցնեն, եկել, լյուկն էլ հետն են ասֆալտել». Էդուարդ Հայրումյան

«Քաղաքացին հայտ է բացել, որ գան փոսը լցնեն, եկել, լյուկն էլ հետն են ասֆալտել». Էդուարդ Հայրումյան
134
Այսօր, 19:36

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ես էլ չգիտեմ ինչ պետքա անի Երևանի քաղաքապետարանը, որ հնարավոր լինի զարմանալ։
Շենգավիթ վարչական շրջան, Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 2-րդ փակուղի, 2/1 հասցեի դիմացի դիտահորի կողքը փոս կար, քաղաքացին հայտա բացել, որ գան փոսը լցնեն, եկել լյուկն էլ հետն են ասֆալտել:
Հիմա նորից հայտա բացել, որ գան ասֆալտը քանդեն՝ լյուկը բացեն»: