«Նոյեմբերյանցիները մտահոգված են, որ կարող են փակվել միջնակարգ դպրոցներ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դպրոցաշինությունից խոսել սիրող իշխանությունները մտադիր են ողջ ՀՀ տարածքում փակել նոր կրթական հաստատություններ։
Օրերս Նոյեմբերյան խոշորացված համայնքում էի։ Բնակիչները մտահոգված էին, որ Նոյեմբերյանում ևս կարող են փակվել միջնակարգ դպրոցներ։
Նշեմ, որ թեև ԿԳՄՍ նախարարության հերքումներին, հանրության շրջանում լայնորեն տարածվում են տեղեկություններ, որ սեպտեմբերի 1-ից մարզերում գործող 200-ից ավելի դպրոցներ դադարեցնելու են իրենց գործունեությունը։
Ըստ նույն տեղեկությունների՝ փակվող դպրոցների մի զգալի մաս Սյունիքի և Շիրակի մարզերում են։
Օպտիմալացման և միավորման անվան ներքո արդեն իսկ փակվել են դպրոցներ։ Դրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներն են, որտեղ աշակերտների քանակը չի գերազանցում 100-ը։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն ահազանգում է, որ Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը ևս սեպտեմբերի 1-ից կարող է չբացել դռները աշակերտների առաջ։
Սա անթույլատրելի է․ փոխանակ մտածեն մեզ համար անվտանգային նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի զարգացման մասին, մի բան էլ՝ լուծարում են կրթական հաստատությունները։
Ի՞նչ է անելու փակվող դպրոցի անձնակազմը։ Ինչպե՞ս են աշակերտներն ամեն օր կրթություն ստանալու համար տեղափոխվելու մեկ այլ բնակավայր։
Նշեմ, որ 2000-2001 թվականներին Հայաստանի կառավարությունը մերժեց սահմանամերձ գոտիներում դպրոցների փակման առաջարկը՝ հասկանալով մեր անվտանգությանը սպառնացող հետևանքները։
Այս գործընթացը որևէ կապ չունի կրթության որակի բարձրացման, օպտիմալացման հետ։ Սա նպաստելու է գյուղերի դատարկմանն ու արտագաղթին։
Մինչդեռ, մեր պետության անվտանգության մեջ մեծ դեր ունեն հենց սահմանապահ գյուղն ու գյուղացին։ Պետք է խրախուսել, որպեսզի բնակիչները մնան իրենց գյուղում, կազմեն ընտանիքներ և ապրեն արժանապատիվ պայմաններում։ Անթույլատրելի և վտանգներով լի այս ծրագիրը պետք է օր առաջ կասեցվի»։

Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
32600:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
147Երեկ, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
62906.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
26206.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
33005.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
33305.10.2026, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
30105.10.2026, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
30005.10.2026, 10:48