«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան

«Այսօր բուժաշխատողին ասում են՝ եթե չես ուզում աշխատել ավելի ցածր աշխատավարձով, դիմում գրիր և գնա, նաև՝ հանկարծ սոցիալական ցանցերում բողոք պարունակող գրառումներ չանես, միայն գովիր նախարարին, գովելը խրախուսվում է։ Առողջապահության նախարարն ասում է, որ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»,- այսօր ԱԺ-ում բուժաշխատողների աշխատավարձերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ «Եթե ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահն ասում էր՝ բարձրագույն կրթություն չունեմ, բայց իմ անցած տարիների մեջ սեր կա, առողջապահության նախարարն ասում է՝ աշխատավարձ չկա, բայց ես ձեզ սիրում եմ։ Այսօր ակնկալվում էր կառուցողական քննարկում, սակայն համակարգի պատասխանատուները չեն մասնակցում քննարկմանը, դրանով փաստում են, որ իշխանականները բոյկոտում են բժշկի ձայնը»,- հավելեց Պողոսյանը։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
366Երեկ, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
423Երեկ, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
51526.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
180224.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
87224.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
439322.07.2026, 00:52
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
149820.07.2026, 12:18
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
178418.07.2026, 13:18