«Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով»․ Իվետա Տոնոյան
![]() 294 Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 19:48 Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի որևէ քաղաքական ուժի հետ, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, միաժամանակ, պարոն Ծառուկյանը առաջ է քաշել վերկուսակցական «Նոյյան Տապանի» գաղափարը, որտեղ ընդգրկված են լինելու տարբեր ոլորտների բանիմաց, պրոֆեսիոնալ մարդիկ, այդ թվում՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ևս ընդգրկված են լինելու մեր ցանկում։ Բայց սա կուսակցությունների դաշինքի մասին չէ»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն և ցուցակը գլխավորող անձը լինելու Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանը նշել է, որ վարչապետի թեկնածության հետ կապված Ծառուկյանն ասել է, որ ինքը հավակնություն և ցանկություն առանձնապես չունի վարչապետի պաշտոն զբաղեցնելու։ «Բայց ունի նաև վարչապետի շատ համապատասխան մի քանի թեկնածուներ: Կարծում եմ, մնացած բոլոր հարցերի պատասխանները պարոն Ծառուկյանը առաջիկայում կտա»,- ասել է Տոնոյանը: |

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2412:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
9111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
8911:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9010:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11510:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
17909:56
