«Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ թույլ չեմ տա»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելը և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ զգուշացնել Սփյուռքի ներկայացուցիչներին, որ այս դավադիր պլանում ներգրավվելը արդեն լրջորեն խաթարում է ՀՀ պետականությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի ներքո թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածների, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ հասու բոլոր միջոցներով․․․ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ դա թույլ չենք տալու»,- ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Սփյուռքի մի խումբ հայ գործիչներ հանդես են եկել Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացող հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24