Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ
![]() 219 Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ., 21:12 Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով։ Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն հրթիռային ծրագրի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ այն վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ միջուկային հարցից դուրս թեմաների ընդգրկումը կարող է խափանել գործընթացը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատասխանել հնարավոր հարձակման։ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2025-ի հունիսին, վերսկսվել են Օմանում։ Լարիջանին նշել է, որ Թեհրանը սպասում է Վաշինգթոնի պաշտոնական արձագանքին և հույս ունի, որ բանակցությունները հնարավորինս շուտ արդյունք կտան՝ միաժամանակ շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության աճը բխում է Իսրայելի քաղաքականությունից։ |

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան
5516:48
«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան
9716:30
«Որպեսզի Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումները»․ Խաթիբզադե
10816:23
«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան
8916:12
Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա (տեսանյութ)
15815:49
«Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12515:48
Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը
13415:17
«Հայաստանը սկսում է գիտակցել Հարավային Կովկասում խաղաղության առավելությունները»․ Հաջիև
20515:14
