«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան
![]() 124 Այսօր, 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեությունը: Հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ ընկերությունների գործունեությունը: Կա՞ Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեության աճ, զարգացում, այսպես ասած՝ ավելացում, ֆրանսիական ներդրումներ: Ոչ: Հայաստանում գործում են այն ընկերությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը: Դրանից հետո, անցնող ութ տարիների ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է երկու կողմից էլ՝ թե պաշտոնական Երևանի, թե Փարիզի, սակայն հարաբերության իրական, գործնական, խորքային ցուցիչը՝ տնտեսությունը, ըստ էության բացակայում է: 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան Փարիզում ստորագրեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Ո՞ւր է, ի՞նչ քայլեր են արվել այդ քարտեզով: Հինգ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական տնտեսական կոպերացիան որքանո՞վ է աճել: Գրեթե ոչնչով: Պետական ծրագրերով իրականացվող ֆինանսավորումը այստեղ բացարձակապես ցուցիչ չէ, որովհետև պետական ծրագիրն առավելապես քաղաքական նկատառումներով պայմանավորված աշխատանք է: Տնտեսական սուբյեկտների հետաքրքրությունն ու ներգրավվածությունն է, որ փոխադարձ հարաբերության իրապես ամրության վկայություն է: Իսկ Ֆրանսիայի տնտեսական սուբյեկտների հետաքրքրություն Հայաստանի տնտեսությամբ, գործնականում չկա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանը թույլատրել է բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով». Արաղչի
8017:53
«Ե՞րբ է ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից»․ Վահե Դավթյան
10117:12
«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան
11916:48
«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան
14916:30
«Որպեսզի Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումները»․ Խաթիբզադե
14316:23
«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան
11616:12
Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա (տեսանյութ)
18615:49
«Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
15715:48
