Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Որպես կանոն՝ վասալները տերերին չեն պատասխանում»․ Սուրեն Սուրենյանց

«Որպես կանոն՝ վասալները տերերին չեն պատասխանում»․ Սուրեն Սուրենյանց
72
Այսօր, 15:42

«Ալիևը բացի ՀՀ Սահմանադրության փոխման, Արևմտյան Ադրբեջան թեզի տարածման, նոր, վտանգավոր հայտարարություն է անում՝ Բաքվում պահվող արցախցի առաջնորդներին ներկայացնելով որպես նացիստներից էլ ավելի ծանր հանցագործներ։ Հարցազրույցից անցել է 4-5 օր և մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը տոտալ անգործության մեջ է. ստիպված մենք ենք քայլեր անում՝ ցույց տալու, որ ՀՀ քաղաքացին համերաշխ չէ այն վիճակի հետ, որ ստեղծվել է»,- այսօր ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։ «Մենք միամիտ չենք, որ հավատանք, որ միջազգային իրավունքը կա, արթնանալու է, ուղղակի սա վերաբերմունք է՝ մի կողմից ցույց տալու, որ միջազգային իրավունքն անտեսվում է աշխարհաքաղաքական շահերին, մյուս կողմից՝ ցանկացած քաղաքացի իր դիրքորոշումը հայտնելով միջազգային բոլոր կառույցներին՝ պիտի ստիպի այս խնդիրներով զբաղվել»,- հավելեց Սուրենյանցը։ Իսկ թե ինչու ՀՀ իշխանությունները չեն պատասխանում Ալիևին՝ քաղաքագետը նշեց․ «Որպես կանոն՝ վասալները տերերին չեն պատասխանում։ Մտածում են, որ այս իմիտացիոն խաղաղության պատրանքն իրենց օգնելու է վերատադրվեն, եթե մի ավել բան խոսեն՝ կարող է Ալիևը շատ կոշտ հակազդի, խաղաղության այս միֆը, պատրանքը փլուզվի, ինչը կխանգարի իրենց իշխանության վերարտադրությանը»։

Ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց