Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ
![]() 80 Այսօր, 16:42 Անցած տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են իրենց մայրիկի մոտ, այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։ Հիշեցնենք, որ 2025-ի հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը օրեր տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։ Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, խեղդելով սպանել է նրան: Կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։ «Երեխաները վերադարձել են մայրիկի մոտ, երևի արդեն երկու շաբաթ է»,- ասել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում մայրը եկել և տեսել է երեխաներին. «Մայրը առանձնապես փող չունի, երբ կարողանում էր գտնել, գալիս էր երեխաներին տեսնելու, քննիչները և Դատախազությունը չէին արգելել մորը երեխաներին տեսնել, ոչ էլ դատարանի որոշում կար, երեխաների պաշտպանության կենտրոնն էլ որևէ հիմք չուներ մերժելու հանդիպումները»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ալիևը բազմաթիվ անգամներ նշել է, որ մի քանի հարյուր-հազար ադրբեջանցի պետք է բնակեցվի ՀՀ-ում»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
6117:00
«Վարո՞րդն է մեղավոր, որ չի թողնում իր ավտոյով նարկոտիկ տեղափոխեն». տաքսու վարորդ (տեսանյութ)
8316:48
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ
7216:42
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8416:18
«Յանդեքսի պայմաններն ու կանոնակարգը անկանխատեսելի է». տաքսու վարորդ (տեսանյութ)
7916:06
«Ո՞նց են ադրբեջանցիները հասել Երևան ու մարզեր»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
10615:24
Տաքսու վարորդները բողոքի ակցիա և ստորագրահավաք են իրականացնում (տեսանյութ)
9415:18
«Այսօր ներխուժել են իմ աշխատավայր»․ Անի Սամսոնյան
10715:00
