Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել, բայց պատասխան չի ստացել

Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն ասել է. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության զոհերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների, այս դատապարտումները վիրավորանք են միջազգային իրավունքի համաձայն հանցագործությունների բոլոր զոհերի համար»։
Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, որոնք հիմնված են եղել նրանց համար անհասկանալի լեզվով գրված «ապացույցների» վրա, որոնք բավարար չափով չեն թարգմանվել։ Նույնիսկ մեղադրանքները՝ միայն Վարդանյանի դեմ առաջադրված ավելի քան 40-ը, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործություններ», դատավարության ընթացքում լիովին հրապարակայնորեն չեն բացահայտվել։ Նշվում է նաև, որ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
1308:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3108:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9902:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
108Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
117Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
117Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
102Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
89Երեկ, 21:30