Վրաերթի հետևանքով 20-ամյա երիտասարդ է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ փետրվարի 22-ին, Իջևան- Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ-ն, վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը, բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 23-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն»-ից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի-ին, գիտակցության չգալով, մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մոսկվայում որդին սպանել է հորը
14816:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
10815:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
25310:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
40109:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
15209:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
237Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
540Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
616Երեկ, 10:23