«Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծառուկյաններն ունեզրկվում են հանուն սոկոլովների՞:
Ուրեմն, Նոր Հայաստանում Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում բնակվող Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը: Վերջինս կղեկավարի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն ու Հայաստանով անցնող «Թրամփի երթուղին»՝ TRIPP-ը: Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Հայաստան ժամանի սոկոլովների հերթական խմբաքանակը, որոնց կտրամադրվեն նախկինում պայմանական ծառուկյանների կողմից վերահսկվող որորտները:
Իսկ ինչո՞վ են պայմանական ծառուկյանները տարբերվում պայմանական սոկոլովներից: Ամենակարևորը՝ խոսում են հայերեն և մշտապես ապրում են Հայաստանում: Դա իր հերթին նշանակում է, որ պայմանական ծառուկյանների ստեղծված «բարիքներն», այդ թվում եկամուտը, մնում է Հայաստանում: Ի տարբերություն պայմանական ծառուկյանների, պայմանական սոկոլովները հայաստանյան բարիքներն, այդ թվում եկամուտները, դուրս են բերելու Հայաստանից:
Սա է պայմանական ծառուկյանների և սոկոլովների հիմնական տարբերությունը: Այդ իմաստով,Հայաստանի ապագայի տեսանկյունից, ազնիվ չէ հանուն պայմանական սոկոլովների, պայմանական ծառուկյանների «ունեզրկումը»:
Խնդիրն ունի նաև մեկ այլ կողմ. հարկ եղած դեպքում ո՞վ և ինչպե՞ս է «ունեզրկելու» պայմանական սոկոլովներին: Կարծում եմ՝ բոլոր ժամանակների պաշտոնական Երևանը դրա իրավունքը չի ունենա: Իսկ միգուցե պայմանական սոկոլովներին ցմահ ամենաթողության՝ Հայաստանը «թալանելու», քարտ-բլա՞նշ է տրվելու»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12