«Պետք էր դիմել Մակրոնին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ֆրանսիայի դեսպանությունը ընդունելություն է կազմակերպում Ազգային տոնի առիթով, ու դրանից հետո հյուրերի մի մասը ստանում է թունավորում։ Նախ այդ տեղեկությունը հայտնվում է մամուլում, հետո դեսպանատունը հաստատում է այն։
«Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»։
Միաժամանակ, համարում եմ, որ առողջապահության նախարարությունը սխալ հասցե է, որով դիմել է դեսպանատունը։ Ի վերջո, պետք էր դիմել օրինակ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կհուշեր հարցի լուծման լավագույն տարբերակը՝ հայտարարել, որ դեսպանատան ընդունելության հյուրերի շարք են ներթափանցել Պուտինի գործակալներն ու թունավորել են հյուրերին»։

«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
6009:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
3408:36
«Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը՝ փորձելով Նիկոլից ոչ պակաս դեբիլացնել ժողովրդին». Արգիշտի Կիվիրյան
12601:00
Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ
27700:55
«Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը». Իշխան Սաղաթելյան
12600:06
«Նոր խնդրի առաջ ենք՝ ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան
127Երեկ, 23:42
«Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի վերջին 200 տարվա բոլոր աղետների մեղավոր կարգում է հայ ժողովրդին». Նարեկ Գալստյան
111Երեկ, 23:24
Պուտինը հզոր հակահարված է տվել Ռուսաստանը մեկուսացնելու՝ Արևմուտքի փորձերին. #Bloomberg
276Երեկ, 23:07