«Արմենը, անգամ փակված, շարունակում է սրանց «դասեր» տալ»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանը կրկին անազատության մեջ է։ Նրան կրկին մտացածին «գործով» էն իքը՞/երբ չէր ուզում տվյալ իր չսիրած մարդու անունը տալ, Արամ պապս ասում էր՝ էն իքը/, որոշել է փակի տակ պահել։
Այսպես են փորձում իրենց կենդանական վախերը խլացնել սրանք։
Իսկ Արմենը, անգամ փակված, շարունակում է սրանց «դասեր» տալ։ Եւ ակադեմիական, և պարզ խոսակցային, և գրական, և բարբառային բառապաշարով էս տգետներին փորձում է բացատրել, թե ինչն ինչից առաջ է և ինչ է լինում, երբ սելը ջորուց առաջ են կապում։ Կամ՝ ինչ է լինում, երբ «յեքյա» մարդը երազախաբ է լինում։
Արմեն Աշոտյանը գրեթե ամեն օր դասեր է տալիս ոչ միայն «էս սրանց», այլև որոշ ընդդիմադիր երբեմնի գործընկերների, որոշ երբեմնի ընկերների, իրենց «նիկոլի» ու իբր «ընդդիմության» խաչմերուկներում հիմարավարի, կուզեք՝ ասեմ մոլորված ու անբան դեգերողների։
Երբ Արմեն Աշոտյանը խոսում է արժեհամակարգային ճգնաժամի մասին, խոսում է ոչ միայն «սրանց» մասին, խոսում է առաջին հերթին «նիկոլ-օպոզիցիա» մայթերին խճճված «դեգերողների» մասին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
238Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
154Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
184Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
190Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
167Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14929.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13029.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29029.08.2026, 22:36