«Հերոսներին նսեմացնելու ծրագիրը եղել է դեռևս մինչև 2020 թվականի պատերազմը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Մեր հաղթական ազատամարտը, պատերազմի մեր հերոսներին նսեմացնելու, նրանց սխրանքը, անձնազոհությունը նյութական արժեքներին, բարեկեցիկ ապրելուն ստորադասելու ծրագիրը եղել է դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մինչև այդ պատերազմում մեր պարտությունը։ ՔՊ-ական իշխանությանը մոտ եղած մարդիկ տեղյակ են եղել այդ ծրագրին ու նրանցից մեկը ժամանակից շուտ բացահայտել է այն։ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 2019թ․ փետրվարի 6-ին, այդ պաշտոնից ազատվել է 2021թ․ ապրիլի 1-ին։ Որպես մարզպետ պաշտոնավարելու ժամանակ Հայկ Չոբանյանը մի քանի անգամ հրապարակային կերպով հայտարարել է, որ հերոսները գործարարներն են, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։ Մասնավորապես, 2019թ․ դեկտեմբերի 25-ին Հ․ Չոբանյանը հանդիպելով Տավուշի մարզի գործարարների հետ՝ հայտարարել է․ «Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրի հերոսը ձեռներեցն է»։ Հիմա «հերոս գործարարներին», ովքեր հանգգնել են քաղաքականությամբ զբաղվել, քննադատել Նիկոլ Փաշինյանին, սեփականությունից զրկում են, Սամվել Կարապետյանից խլել են ՀԷՑ-ը, Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլում են, հազարավոր աշխատատեղեր փակում»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
238Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
154Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
184Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
190Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
167Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14929.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13029.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29029.08.2026, 22:36