Դանակահարություն Վանաձորում՝ 2 եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։ Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Մոսկվայում որդին սպանել է հորը
14816:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
10815:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
25310:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
40109:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
15209:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
237Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
540Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
616Երեկ, 10:23