Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 1 զոհ

494
Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ., 20:12
Փետրվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Միհրան Ե․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Պ․-ի վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը և ուղևորը, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սարուխան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով փետրվարի 28-ին, «Կապան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վիրավորներից Միհրան Ե․-ն գիտակցության չգալով մահացել է։

Մոսկվայում որդին սպանել է հորը
11016:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
8615:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
22410:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
36109:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
14709:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
232Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
505Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
591Երեկ, 10:23