Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի». Ալեն Սիմոնյան

«Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի». Ալեն Սիմոնյան
142
Այսօր, 13:24

«Կաթողիկոսին հեռացնելու՝ իշխանության ծրագիրը չիրականացավ. տեսակետներ կան, որ փորձ է արվում ընտրություններից հետո վերադառնալ այդ թեմային... Ինչո՞ւ իշխանությունը այս հարցում զադնի դրեց»,- լրագրողի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իշխանությունը «զադնի չի դրել»: «Պրոցեսը, որ սկսվել է, անդառնալի է, այլ հարց է՝ ինչ փուլում, ինչ ժամանակացույցում, ինչ գործողություններ կարվեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ «գործընթացն ավարտվելու է նրանով, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է»: Դիտարկմանը՝ դժվա՞ր է խոստովանել, որ ձախողել եք 1700-ամյա եկեղեցուն, նշեց. «Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի, «Հայր մերը» չգիտի, խաչակնքվել չգիտի»: