«Մեր բոլոր գործողություններն ուղղված են մեր երկրի շահերին, այդ թվում՝ կարկանդակ ուտելը»․ Արմեն Խաչատրյան
![]() 253 Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ., 14:42 «Հանրության մեծ մասը, ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ տարածաշրջանում իրավիճակն այսքան լարված է, դուք բանուգործը թողած, առավոտից երեկո ավտոբուսով գնում եք մարզից մարզ, քարոզարշավ եք անում, կարկանդակ, եգիպտացորեն եք ուտում, բա անվտանգային խնդիրնե՞րը»,- լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Մեր հանրության մեծ մասը շատ երջանիկ է, որ մեր երկրում մենք կարկանդակ ենք ուտում և ավտոմատները ձեռքներիս ինչ-որ գոյաբանական խնդիրների մեջ չենք»,- պատասխանեց Արմեն Խաչատրյանը։ «Բայց այս դեպքում, երբ մեր հարևան երկրում ռազմական գործողություններ են ընթանում, դա նորմա՞լ է»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Շատ վատ է, որ աշխարհաքաղաքական շատ խնդիրներ կան և տարբեր տեղեր պատերազմներ են, բայց շատ լավ է, որ ՀՀ-ում լիակատար խաղաղություն է և մենք, այո՛, զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով։ Իսկ իրադարձություններին մենք արձագանքում ենք այնքանով և այնպես, որ դա բխում է ՀՀ շահերից, մեր բոլոր գործողություններն ուղղված են մեր երկրի շահերին, ամեն ինչը՝ այդ թվում նաև կարկանդակ ուտելը»։ |

«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան
13114:18
«Նիկոլ Փաշինյանի եվրոպացի գործընկերները գիտե՞ն, որ ՀՀ-ն դառնում է մեկ մարդու գոյությունով պայմանավորված երկիր». Նարեկ Գալստյան
13313:54
«Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ». Գագիկ Համբարյան
25113:36
«Շիրակի մարզում ամեն մի տեղատարափ անձրև կամ գարնանային հալոցք վերածվում է իրական վտանգի». Մհեր Մելքոնյան
15313:24
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց
14613:12
Թրամփի ընդունելության ժամանակ կրակողը Քամալա Հարիսի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության երկրպագուն էր
16312:42
«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան
9712:30
«4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային». Հակոբ Կարապետյան
19512:12
