50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»
![]() 124 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, և ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը՝ 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների և խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղևորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաև սյունեցի Դավիթ Դանիելյանի՝ Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում՝ ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին»: |

50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»
9609:12
«Այս դաժան կադրերը հիշեցում են՝ «իրավունքը ուժն է միայն»»․ Քրիստինե Վարդանյան
14104:06
«Եթե հավատանք որպես խաղաղություն ներկայացվող անհեթեթությանը, մենք ևս կվճարենք արյամբ»․ Արման Աբովյան
18403:06
«Թրամփը մեծ խաբեբա է, որին հավատաց ողջ աշխարհը»․ Հայկ Այվազյան
20701:06
«ՀՀ-ում այսպիսի անվտանգության պատասխանատուների առկայությունը հանցագործություն է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
21600:06
«Թեհրանը մնացել է միայնակ, բայց այս պատերազմը բանակների մասին չէ»․ Թաթուլ Հակոբյան
211Երեկ, 23:06
«Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը»․ Արմեն Աշոտյան
255Երեկ, 22:42
ԱՄՆ-ը փակել է իր դեսպանատունը Լիբանանում
283Երեկ, 22:15
