«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղերին սպառնող վտանգների մասին:
Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչն արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%):
Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ «Թուրքական» ու «Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ:
Երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա Սև ծովի հատակով:
Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգթոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:
Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
100602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
128401.09.2026, 18:06