«Արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 356 Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ., 16:36 Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը ՀՀ-ում շարժում էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։ «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող այս ապատեղեկատվական արշավին, ովքեր պնդում էին, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքները և այնտեղ գտնվող հնամյա եկեղեցիներն ու բնակավայրերը, դուրս եկան փողոց: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր սա նշանակում մեր կառավարության և մեր քաղաքական թիմի համար, որը իշխանության եկավ 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում: Եվ ինչպե՞ս լուծեցինք այս խնդիրը: Մենք խոսեցինք մեր ժողովրդի հետ, և հիմա Կիրանցում, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները դարձրել էին իրենց խորհրդանիշը՝ համոզելով մարդկանց, թե գյուղը կդատարկվի ու կլքվի, 2024 թվականից՝ սահմանազատումից ի վեր, տների թիվը աճել է 50 տոկոսով՝ կառավարության աջակցությամբ։ Այսօր այն բացարձակապես խաղաղ, անվտանգ և գունագեղ բնակավայր է»։ |

«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան
4314:53
«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8814:24
«Առանցքային է, որ մինչև ապրիլի 21-ը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7714:18
«Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր»․ Դանիել Իոաննիսյան
10913:48
«Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս»․ Պակիստանի ՊՆ
13013:39
«Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»․ Ոսկան Սարգսյան
11913:12
«Ինոագենտ եք ասում լրագրողներին», «Արի ստեղ կանգնի, ես գնամ»․ բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
14212:00
«Պարեկային ծառայությունը շատ դրական գործեր է արել»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
15711:24
