«Փորձաքննություն չի նշանակվել․ ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է՝ սա Բագրատ Սրբազանի ձեռագիրը չէ». Հովհաննես Խուդոյան
![]() 144 Այսօր, 12:06 «ՔԿ նախագահը կեղծ տեղեկատվություն փորձեց ԱԺ-ում ներկայացնել՝ վստահաբար պնդելով, որ գործում առկա է Բագրատ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ: Այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ՝ դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով: Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու»,- ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանի գործով պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա ընդգծել է, որ ցանկացած մեկը, ով վերցնի այդ փաստաթուղթը և համեմատի Բագրատ Սրբազանի ձեռագրի հետ, կտեսնի, որ նրա ձեռագիրը չէ: «Ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ սա իր ձեռագիրը չէ»,- հավելել է նա: Պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ ավելացրել է, որ գրությունը անգլերենով է գրված և քրեական գործի նյութերում առկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն, թե ինչ դեր ունի տվյալ փաստաթուղթը ենթադրյալ մեղադրանքի հետ: «Սա կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի և այլ ապացույցների հետ միասին տրվել է որպես հերթական ապացույց՝ առանց մեկնաբանության»,- նշել է նա և ներկայացրել տեսանյութ, թե ինչպես են Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության ընթացքում հայտնաբերում տվյալ գրությունը: |

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
Հրապարակվել է տեսանյութ՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (տեսանյութ)
6415:18
«Դուք աշխարհը պահում եք խաղաղ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6415:12
Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7115:06
«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան
7215:00
«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10614:42
«Չզարմանաք, եթե օրենքով ամրագրեն, որ լրագրողն ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու»․ Արմեն Հովասափյան
7314:36
Ինչպե՞ս է նկարահանվել Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ)
9314:30
