«Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այդ մարդուն». արցախցիների ակցիան՝ Դատախազության դիմաց
![]() 193 Այսօր, 12:48 «Այսօրվա բողոքի ակցիան վերաբերում է վերջին օրերին սոցցանցերում տեղադրված տեսանյութի, որտեղ մի անձնավորություն վիրավորական, ցավալի խոսույթ է դրսևորում արցախահայության, առանձնապես՝ մեր մայրերի, քույրերի, կանանց նկատմամբ: Հասել ենք այն աստիճանի պառակտման, որ նմանատիպ պահվածքը եթե արմատախիլ չանենք հայ ազգի մեջ, խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայ ազգի պատկանելության վերաբերյալ»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը: Նա ընդգծել է, որ Դատախազությունն ունի բոլոր հնարավորություները՝ այդ նման մարդկանց պատժի ենթարկելու, որպեսզի վաղը նմանատիպ պահվածքը չկրկնվի: «Սրա հետևում կան ինչ-որ ուժեր ու չեմ էլ բացառում, որ դա պետական մակարդակով է արվում: Դատախազությունից պահանջում ենք այդ մարդուն պատասխանատվության ենթարկել»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մեծահասակ տղամարդը վիրավորում էր ացախցիներին՝ ասելով. «Ղարաբաղցին էլ հայ չի․ էն կինը, որ տեղաշոր է պառկել թուրքի հետ, թուրքի լամուկներ է ծնել, միլիոն տոկոսով: Տենց կին գոյություն չունի Ղարաբաղում, որ թուրքի հետ եղած չլինի»: |

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2616:00
«Խմբակցությունները պետք է պահանջեն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
6415:48
«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7915:30
Հրապարակվել է տեսանյութ՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (տեսանյութ)
11115:18
«Դուք աշխարհը պահում եք խաղաղ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9615:12
Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8315:06
«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան
9115:00
«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12614:42
