Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ»

Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ»
124
Այսօր, 09:14

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել և, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից՝ հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել: Խնջույքին նաև նրա շրջապատն է մասնակցել՝ «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը: Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն և Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը:

Նորածինը՝ Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը և Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռևս պատգամավոր Հայկ Սարգսյանը»: