Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մարդը հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում»․ Տիգրան Աբրահամյան

«Մարդը հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում»․ Տիգրան Աբրահամյան
118
Այսօր, 10:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:
Այո՛, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:
Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը՝ խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:
Ոչինչ չի՛ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի՛ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»: