Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
![]() 128 Այսօր, 01:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ռազմավարական հետազոտություններում կա «լարվածության մեջ գերակայություն» (անգլ.՝ domination in escalation) հասկացությունը։ Այն նշանակում է, որ կողմերից մեկը կարողանում է վերահսկել հակամարտության սրման բոլոր աստիճանները և յուրաքանչյուր փուլում ավելի մեծ լարվածություն հաղորդել դրան։ Իրանի դեմ պատերազմում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հնարավորությունների առավելությանը, Թեհրանը նույնպես կարողանում էր բարձրացնել և կառավարել լարվածության աստիճանը, ըստ էության, պահպանելով լարվածության մեջ զուգաչափ և անզուգաչափ հավասարակշռությունը։ Իրանին դա հաջողվում է ապահովել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում առկա արդեն իսկ խոցված և պոտենցիալ թիրախների հսկայական քանակի պատճառով։ Ավելի պարզ բանաձևմամբ՝ եթե ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից լարվածության մեջ գերակայության հասնելու նպատակով թիրախ է դառնում իրանական որևէ օդանավակայան, ապա Իրանը պատասխան հարված է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանի օդանավակայաններից մեկին և այսպես շարունակ։ Այս առումով որոշ դեպքերում նույնիսկ Իրանն ինքն է թելադրում գերակայություն լարվածության մեջ, դիցուք՝ Իրաքում տեղակայված քրդական ուժերին կամ Կիպրոսի ռազմակայանին հարվածելով։ Այս համատեքստում է պետք, ամենայն հավանականությամբ, դիտարկել նաև Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով «տարօրինակ» հարվածը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
10301:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
16200:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
19600:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
97Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
152Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
153Երեկ, 22:54
«Հովանավորներին հաշվետվություն տալով՝ աղաչում էր, որ հունիսի 7-ին իր կաշին փրկեն»․ Դերենիկ Մալխասյան
207Երեկ, 21:24
«Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից»․ Տիգրան Քոչարյան
164Երեկ, 20:42
