Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա

Միացյալ Նահանգները կարող է օգնել, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, բայց դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդն այս հայտարարությունն արել է Die Welt-ին և Politico-ին տված հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան կողմ է բանակցություններին, և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցությունը դրանցում գլխավորն է։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է իր ճնշումը կենտրոնացնի Ռուսաստանի վրա։
«Մենք չենք վստահում Ռուսաստանին, բայց կարծում եմ և հավատում եմ, որ ամերիկացիներն իսկապես ցանկանում են ավարտել այս պատերազմը։ Հուսով եմ, որ նրանք կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ոչ թե՝ ինձ վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու հայտարարությունները հնչել են մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը կրկին հիասթափություն հայտնեց Ուկրաինայի նախագահի նկատմամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինայի առաջնորդը պետք է «զբաղվի գործերով» և համաձայնության հասնի։ Թրամփը ակնարկել է, որ ավելի շատ վստահում է Պուտինի պատրաստակամությանը հրադադարի շուրջ բանակցելու հարցում, քան Զելենսկիին՝ առանց ապացույցներ ներկայացնելու իր դիրքորոշումը հիմնավորելու համար։ «Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է համաձայնության հասնելուն»,- ասել էր Թրամփը։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
5710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7507:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12004:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
144Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
142Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
137Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
206Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
212Երեկ, 22:13