«Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել»․ Նիկոլ Փաշինյան

«Ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը կառավարվում է Պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ, ես սա երբեք չեմ էլ թաքցրել»,- այս մասին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ հոգևորականների դեմ արշավի պատճառը այն է, որ նրանք խոսել են Արցախի մասին։
«Հոգևոր ոլորտում այդ խոցերը խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն և օգտագործեն, ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։
Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը»,ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ գնացել է պատարագի և պատարագից հնչել է՝ Արցախի Հանրապետություն։ «Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետք է չլինի այդպիսի բան»,– հայտարարեց Փաշինյանը։

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
7517:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
6617:42
Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
9617:36
Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը՝ Դուբլինում
7217:30
«Պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ ուզում են ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
7317:18
«Գողակա՞ն ես դու, ա՛յ տղա, թե՞ խուժան»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8117:12
Դուբլինում Ալիևը հանդպել է Զելենսկիի հետ
6917:06
Կրեմլում սկսվել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
13616:42