«Եթե Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, Փաշինյանը զանգելու է, ասի՝ ի՞նչ ես անում»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 142 Այսօր, 20:12 «Եթե երկու կողմն էլ, խաղաղության հետ կապված, անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ։ Եվ եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղության: Մեկը՝ այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը՝ երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ընդգծեց Քոչարյանը։ |

«Իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ»․ Վարդան Ոսկանյան
2821:18
«Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է՝ պատերազմ սկսելու տեսանկյունից»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8120:54
««Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8220:36
«Եթե Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, Փաշինյանը զանգելու է, ասի՝ ի՞նչ ես անում»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
12820:12
«Սա քարոզչական խաղաղություն է, և Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
10920:00
Հայտարարվել է, թե որքան ժամանակով փակ կլինի Իրանի օդային տարածքը
17219:57
Իրանը հայտնել է, թե ինչ պայմանով կբացի Հորմուզի նեղուցը
14519:34
«2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18319:18
